Փողոցային պայքարը միշտ սրվում է այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել Արևմուտքի հետ

«Մեզ համար շատ կարևոր էր հռչակագրային հարաբերություններից անցնել պայմանագրերով հատուկ հարաբերությունների։ Երեկ այդ փուլը մեր պետություններն անցան։ Կարող ենք այսօր ասել, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը սկսեցին ռազմավարական հարաբերություններ։ Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի այցին և արձանագրված արդյունքներին՝ այս մասին ասաց փորձագետ Ստեփան Գրիգորյանը։


Գրիգորյանի կարծիքով՝ Ջեյսմ Օ՛Բրայենի կողմից Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը և շեշտադրումը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, նշանակում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը «կարմիր գիծ» է ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի համար։


Ըստ փորձագետի՝ պատահական չէ նաև ընդդիմության վարքագիծը։ Փողոցային պայքարը միշտ սրվում է այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել Արևմուտքի հետ։ Օրը օրին հստակ համընկնում է։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան